Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հյուրընկալել է Մարսել քաղաքի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Պատիվ ունեցա դեսպանատանը հյուրընկալել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ավըլինին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Մտքեր փոխանակեցինք Հայաստանում տիրող իրավիճակի, ֆրանս-հայկական հարաբերությունների և Մարսելի և հայ ժողովրդի միջև անքակտելի կապի շուրջ: pic.twitter.com/khhbQv7n6j
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 29, 2024
«Պատիվ ունեցա դեսպանատանը հյուրընկալել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ավըլինին և նրա գլխավորած պատվիրակությանը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ֆրանսիական հարաբերությունների ու Մարսելի և հայ ժողովրդի միջև անքակտելի կապի շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում